|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը որոշել է երկու ամիս ժամկետով ձերբակալել ահաբեկչական հանցագործությունների մեջ կասկածվող ութ տղամարդկանց և մեկ կնոջ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների սեփական աղբյուրին հղումով:
Ըստ գործակալության տվյալների՝ բոլոր 9 ձերբակալվածներն ԱՊՀ երկրներից են:
«Ձերբակալվածների թվում` ութ տղամարդ և մեկ կին է: Նրանք բոլորը կասկածվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 205.5-ը 2-րդ մասով, այն է՝ ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցություն ունենալը: Նրանց սպառնում է 10-20 տարվա ազատազրկում », – պարզաբանել է աղբյուրը:
Վերջինս մանրամասնել է նաև, որ բոլոր ձերբակալվածները միջազգային ահաբեկչական կազմակերպության «Хизб ут-тахрир аль-ислами»-ի անդամ են: