|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մենք տեղեկացրել էինք, որ ընդդիմությունն ապրիլի 5-ի հանրահավաքի ավարտին Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրեց Արցախի Հանրապետության դրոշը։ Ընդդիմադիրները, սակայն, կասկածում էին, որ Ադրբեջանի ճնշումների տակ գուցե գործող իշխանությունները հանեն Արցախի դրոշը, քանի որ Ալիևի համար ծայրահեղ անընդունելի է Արցախի՝ որպես անկախ պետության գոյությունը։
Հանրահավաքից օրեր անց էլ դրոշը շարունակում է իր տեղում մնալ, սակայն այսօր պարզվեց, որ իշխանություններին մոտ կանգնած, նախկինում Երևանում ահաբեկչական գործողություն կատարած «Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցները ներկել են այդ դրոշը։
