|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Հալեպի զինյալ ահաբեկչական խմբավորումների առաջին խումբը` ընտանիքներով, դուրս է բերվել Հալեպից. տեղեկացնում է «Գանձասար»-ը՝ վկայակոչելով «ՍԱՆԱ» լրատվական գործակալությանը: Ըստ աղբյուրի՝ խմբում եղել է 951 ահաբեկիչ:
Զինյալներին դուրս բերելու գործողությունը շարունակվելու է այնքան, որ Հալեպի արևելյան հատվածի Սալահ Ատտին, Զըպտիե, Մեշհետ և Անսարի շրջաններն ամբողջությամբ մաքրվեն ահաբեկիչներից:
«ՍԱՆԱ»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ նախքան Հալեպից դուրս գալը՝ զինյալները հրկիզել են իրենց բոլոր զինապահեստներն ու արխիվները, որոնք կբացահայտեին նրանց արտաքին կապերն ու ֆինանսական աղբյուրները: