|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ուզբեկստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի 21 բնակչի, որոնք կասկածվում են «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Տաշքենդի արտաքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
«Փետրվարի 19-ին Տաշքենդում չեզոքացվել է «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների և անդամների գործունեությունը»,- պարզաբանված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալների համաձայն՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մայրաքաղաքի 18 հասցեներում խուզարկություններ են կատարվել, ինչի արդյունքում ձերբակալվել է 21 մարդ, որոնք ընկել են Սիրիայում խմբավորման կազմում գործունեություն ծավալող Ուզբեկստանի քաղաքացու գաղափարական ազդեցության տակ:
Այդ առնչությամբ տարածված հայտարարությունում նշվում է. «Նրանք ծրագրում էին նրան ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ուղևորվել այնտեղ և ներգրավվել խմբավորման շարքերում»:
Հավելվում է նաև, որ քրեական հոդվածը մեղադրյալների համար նախատեսում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր,որ նախօրեին Ալկմաթիում ահաբեչկության փորձ էր կանխվել: