|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը:
Ինչպես հայտնում է АПА գործակալությունը, հանդիպմանը քննարկվել են Արազ գետի վրա Աղբենդ ուղղությամբ երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջների կառուցման և Իրանի տարածքով միջանցքի անցկացման հետ կապված հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Ադրբեջանի տարածքում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքով երկաթուղային ենթակառուցվածքի թողունակության ավելացման և Ռեշտ-Աստարա երկաթուղու սինխրոն շինարարության իրականացման վերաբերյալ:
Զրույցի ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը, կարևորվել է 3+3 ձևաչափը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: