|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փարիզի Աստվածամոր տաճարն ավերիչ հրդեհից ութ ամիս անց վերականգնել է շենքի գիշերային լուսավորումը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Սկսած նոյեմբերի 21-ից՝ Նոտր Դամը, ինչպես և Փարիզի մյուս ճարտարապետական հուշարձանները, կմիացնի գիշերային լուսավորությունը մթնշաղի սկզբից մինչև գիշերվա ժամը 1-ը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Տաճարի կառուցվածքը և արվեստի գլխավոր ստեղծագործությունները, պահվող մասունքները փրկվել են:
Փարիզի դատախազությունը բացառում է բռնկման քրեական վարկածը: