|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
200 տարվա ընթացքում առաջին անգամ Փարիզի Աստվածամոր տաճարում կեսգիշերին Սուրբծննդյան պատարագ չի մատուցվի. ըստ -ի՝ հայտնում է AP-ն։
«Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից հետո առաջին անգամ կեսգիշերյա պատարագ չի մատուցվի»,- հայտարարել է տաճարի ռեկտոր Պատրիկ Շովեն ու հավելել՝ անգամ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ է եղել Սուրբծննդյան պատարագ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «ոչ մի խնդիր չկար»։ Նրա պնդմամբ՝ տաճարը 1789 թվականից հետո միայն մեկ անգամ է փակ եղել Սուրբ ծնունդի առիթով, երբ ֆրանսիացի հեղափոխականները այն վերածել էին «բանականության տաճարի»։
Նշենք, որ այս տարի պատարագը կմատուցվի Սեն Ժերմեն լ՛Օսերուա եկեղեցում, որը գտնվում է Փարիզի կենտրոնում։
«Մենք հնարավորություն ունենք պատարագը մատուցելու Նոտր Դամի պատերից դուրս»,- ամփոփել է Շովեն։