|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից։
«Այս մասին երեկ կայացած ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում մեր հետաքրքրությանն ի պատասխան հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան»,- նշում է նա։
Իզաբելլա Աբգարյանի խոսքով, ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում, շուտով կհրապարակվեն նաև էսքիզները։
Հիշեցնենք, որ մետրոյի նոր կայարան նախատեսվում է կառուցել Աջափնյակում՝ «Թումո»-ի մոտ։