|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուս քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը շարունակում է մնալ Հայաստանում: Այս մասին հայտնում է politik.am կայքը: Լրատվամիջոցի թղթակիցը քաղաքական գործչին այսօր հանդիպել է Հանրապետության հրապարակում: Շիշկինը հերքել է տարածված տեղեկատվությունը, թե Հայաստանը, վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է նրան Ռուսաստանի Դաշնությանը:
Քաղաքական գործիչն ասել է, որ զբաղվում է փաստաթղթերի հարցերով: Հայաստանում Շիշկինը երկար չի մնա եւ, ամենայն հավանականությամբ, կմեկնի Գերմանիա: Շիշկինը Հայաստան էր եկել փետրվարին:
Մինչ այդ նա Ռուսաստանում մոտ 4 տարի անազատության մեջ է եղել, իր պնդմամբ՝ քաղաքական հայացքների պատճառով: Օրերս Հայաստանի միգրացիոն ծառայությունը ընդդիմադիր գործչին ճանաչել էր փախստական ու ապաստան տրամադրել: