|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի որդին՝ Արթուր Բալասանյանը, եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանն արդեն ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ սրտի հետազոտման։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նշենք, որ դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։ Պաշտպանն արդեն վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։
Հիշեցնենք, հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։