|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 10-ին երկու չճանաչված արկ Է արձակվել Հյուսիսային Կորեայի տարածքից: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեին։
Ըստ հարավկորեացի զինվորականների՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Թռչել են շուրջ 330 կիլոմետր:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետևում Է իրադրությանը և սերտ շփումների մեջ է տարածաշրջանում իր դաշնակիցների հետ. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է՝ Հարավային Կորեան նույնպես հայտարարել է՝ հետևում է իրադրությանը, ինչպես նաև ԿԺԴՀ-ին կոչ է արել՝ դադարեցնել գործողությունները, որոնք սաստկացնում են լարվածությունը:
Նշենք, որ սա վերջին շրջանում հրթիռների արդեն յոթերորդ արձակումն է Հյուսիսային Կորեայից: Վերջին անգամ մի քանի արկերի արձակման մասին հաղորդվել էր օգոստոսի 24-ին: