|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հյուսիսային Կորեան շաբաթ առավոտյան հրթիռ է արձակել: Նախնական տվյալների համաձայն՝ դրանք եղել են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ. հայտնում է РИА Новости-ն`«Ռոնհապ» գործակալությանը հղումով:
Սա ԱՄՆ-ի հետ սպառնալիքների փոխանակումից հետո իրականացված առաջին արձակումն է։ Երեք հրթիռներն արձակվել են Կանվոնդո նահանգից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ։
Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել: