|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Հյուսիսային Կորեան նոյեմբերի 7-ին առնվազն մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, դա եղել է փոքր հեռահարության հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինվորականներին։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հավանական արձակման մասին։
Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը, հղում անելով պաշտպանության նախարարությանը, նաև պարզաբանել է, որ «ենթադրյալ բալիստիկ հրթիռը, հավանաբար, արդեն ընկել է», և կոչ է արել ծովում գտնվող նավերին ուշադիր հետևել ստացվող տեղեկատվությանը։
Վերջին անգամ ԿԺԴՀ-ն հյուսիսարևելյան ուղղությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել հոկտեմբերի 22-ին՝ Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիր այցի նախաշեմին, հիշեցնում է գործակալությունը։