|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ վերջին ժամանակահատվածում տեղեկատվական անվտանգության թեման սրվել է այն բանի պատճառով, որ փորձ է արվում Ռուսաստանին մեղադրել ԱՄՆ-ի ներքին գործերին, մասնավորապես՝ նախագահի ընտրություններին միջամտելու մեջ. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուսանողների հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կասկածում է, թե արևմտյան տերությունները միջամտում են ռուսական պետական ծառայությունների կայքերի գործունեությանը:
«Ռուսաստանին ուղղված ոչ մի մեղադրանք այդպես էլ չի հաստատվել, բայց այդ առասպելը շարունակ արծարծվում է ամերիկյան և արևմտյան ԶԼՄ-ներում»,– նշել է նախարարը: