|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պակիստանի Ռավալպինդի քաղաքի մոտակայքում գտնվող բնակելի տարածքում ոչ մեծ ռազմական օդանավ է կործանվել, զոհվել է 17 մարդ, որոնցից`5-ը անձնակազմի անդամներ, 12-ը՝ քաղաքացիներ: Տուժածների թիվն այս պահի դրությամբ 12-ն է. հայտնում է BBC-ն:
Լրատվական գործակալության տվյալներով` օդանավը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Ավիավթարի հետևանքով տներից մի քանիսում հրդեհ է բռնկվել:
Տեղի պաշտոնյաներից մեկի հավաստմամբ` օդանավը մխրճվել է բնակելի շենքի կողային հատվածի մեջ, ինչի հետևանքով այն ամբողջությամբ փլուզվել է:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:
Ռաուալպինդին գտնվում է մայրաքաղաք Իսլամաբադին մոտ, որտեղ տեղակայված է Պակիստանի բանակի շտաբ-կայանը: Ռազմական օդանավը պատկանել է Պակիստանի բանակի ավիացիոն ստորաբաժանումին:
