|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս ստացել են հունիս ամսվա աշխատավարձերը, որոնք ուղեկցվել են բավական ճոխ պարգևավճարներով։
Ուշագրավ է, սակայն, որ պարգևավճարների առյուծի բաժինը՝ աշխատավարձի 40 տոկոսի չափով, հասել է վարչական մասի աշխատողներին, իսկ մասնագետները, ովքեր առանց այդ էլ ստանում են ցածր աշխատավարձ, ընդամենը 20-30 հազար դրամ «պրեմիա» են ստացել։ Աշխատակիցներին վրդովեցրել է այս անարդար մոտեցումը, որի վերաբերյալ որևէ հիմնավոր պատճառաբանություն աշխատակիցներին չի ներկայացվել»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: