27 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 410.74 |
GBP | ⚊ | 472.35 |
GEL | ⚊ | 145.21 |
RUB | ⚊ | 4.03 |
USD | ⚊ | 387.71 |
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենան ամեն ինչ անում է «ապացուցելու», թե արհեստածին Ադրբեջանը մեր տարածաշրջանում ունի, իբր, հինավուրց քաղաքակրթական ավանդույթ, մինչդեռ հենց ադրբեջաներենն ապացուցում է հակառակը։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ասենք, այս լեզվում հողագործական եզրաբանության առյուծի բաժինը փոխառություն է կա՛մ կովկասյան պարսկերենից, կա՛մ հայերենից։
Դիցուք, ցորենը կալսելու համար գործածված հողագործական այնպիսի կարևոր ավանդական գործիքի անվանումը, ինչպիսին կամն է գրական և բարբառային ադրբեջաներենում ունի երկու ձև՝ vəl և gəm «կամ», որոնցից առաջինը փոխառված է կովկասյան պարսկերենից, իսկ երկրորդը՝ հայերենից։
Այնպես որ նույնիսկ «կամն» է խոսում այն մասին, որ մեր տարածաշրջանում այս վաչկատունները զբաղվել են գրեթե միայն ասպատակությամբ և որևէ հինավուրց քաղաքակրթական ավանդույթի հավակնել չեն կարող»,- գրել է նա։