|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է : Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
«Դիմավորե՛ք․․․ ՆՈՎԱ
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է
Սա իրապես հրաշալի նորություն և մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար
Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական»: