կարևոր
445 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-27 16:48
Հասարակություն

Կռվող տղերքին ինչի՞ են փակել, պատճառը շատ ա հետաքրքիր․ «Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներ

Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում տարակուսած են՝ ինչու են իրավապահները կալանքի տակ իրենց մարտական ընկերոջը՝ Սերոբ Գասպարյանին։

Գասպարյանի ազատամարտիկ-ընկերները Marz News-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատար իրավապահ համակարգի գործունեությունից։ Արմավիրցի ազատամարտիկների խոսքով՝ իրենց հրամանատարի կալանավորումն ապօրինի է․ «Ինչո՞ւ են կալանքի տակ պահում արծիվ տղերքին»,- հարցնում են ազատամարտիկները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ու, քանի որ Փաշինյանին տետատետ հանդիպելու հույս չունեն, իրենք հարցնում են, իրենք էլ պատասխանում․ «Որովհետև այդ տղաները հողն են պահում, հողն են պահանջում, թե ինչի՞ համար հողերը տվեցին, ինքն էլ չի կարողանում պատասխանել»։

Սերոբ Գասպարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Գասպարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։