|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է փոխել մի շարք երկներում, այդ թվում` Հայաստանում դեսպանին: Այդ մասին հայտնում է Левый берег-ը` դիվանագիտական շրջանակներում աղբյուրներին հղումով:
«Ուկրաինայի քաղաքական կյանքի նոր փուլի հետ կապված Զելենսկին ընտրություններից հետո ցանկանում է փոխել դեսպաններին առաջին հերթին «Մեծ յոթնյակի» երկրներում: Սակայն խնդիրն այն է, որ նրանց փոխարինող թեկնածուներ դեռ չկան: Այս իսկ պատճառով ընթացիկ ցուցակում «Մեծ յոթնյակի» երկրներն ընդգրկված չեն (բացառությամբ ԱՄՆ-ի): Ցուցակում են Վատիկանի, Շվեյցարիայի, Արգենտինայի, Վիետնամի, Հորդանանի, Հայաստանի, Կիպրոսի, Հարավային Աֆրիկայի և այլ երկրների դեսպաններ»,- հաղորդել է աղբյուրը: