|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կարծիքով՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին ՌԴ իշխանությունների որոշումն անարդար է. հայտնում է Грузия-Онлайн-ը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ երեկ կայացած ասուլիսի ժամանակ Տուսկն անդրադարձել է ռուսական իշխանությունների որոշմանը: Ըստ նրա` ՌԴ որոշումն անհամաչափ է, անարդար և ոչնչով չհիմնավորված:
«Այս պարագայում Եվրամիությունն իր համերաշխությունն է հայտնում Վրաստանին և լիովին հաստատում Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Տուսկը: