կարևոր
841 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-12 16:18
Աշխարհ

Եվրոպան խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը․ Պեսկով

Եվրոպան խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը նախկինի նման պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրել, սակայն եվրոպացիները խանգարում են այդ գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ռուսական նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմը պահպանում է իր պատրաստակամությունը՝ հետևելու խաղաղ երկխոսության, դրա լուծման խաղաղ ճանապարհի որոնման ուղուն։ Սակայն այն փաստը, որ եվրոպացիները խանգարում են, ճշմարտություն է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, Պեսկովը պատասխանել է. «Այստեղ, իհարկե, մենք չենք կարող վարդագույն ակնոցներ կրել և ակնկալել, որ բանակցային գործընթացը կայծակնային արագ արդյունքներ կտա»։

Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցություններում դադար է սկսվել։

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը երբեք չի սպառնացել որևէ պետության, այդ թվում՝ եվրոպական։