կարևոր
1324 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-05 15:23
Աշխարհ

Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ-ն խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ-ն խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը

Եվրոպայի գործողություններն էապես խոչընդոտում են ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման փորձերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

«Եվրոպական պետություններն, իմ տեսանկյունից, չափազանց անկառուցողական են զարգացման ներկա փուլի, մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի իրենց տեսլականում։ Նրանց հետ որպես այդպիսին որևէ շփում չկա։

Ավելին, այն ամենն, ինչ անում են եվրոպացիները, էապես խոչընդոտում է ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման հասնելու փորձերին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն թեզը, թե կարգավորման հարցում Ռուսաստանի հիմնական  գործընկերն Արևմուտքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: