կարևոր
421 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-12 13:47
Հասարակություն

Հարկային համակարգի համար բիզնեսի վրա քրգործեր բացելը դարձել է լծակ․ շատ-շատ է չարաշահվում․ Վահրամ Միրաքյան

Հարկային համակարգի համար բիզնեսի վրա քրգործեր բացելը դարձել է լծակ․ շատ-շատ է չարաշահվում․ Վահրամ Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ընդգծեց, որ իրենց մշակած օրենսդրական առաջարկները բաժանված են երեք մասի․
 1. Հարկային խախտումների շեմը․ այժմ քրեական գործ կարող է հարուցվել 10 միլիոն դրամ չվճարելու համար, ինչը մեծ բիզնեսների պարագայում կարող է չնչին լինել։ Առաջարկվում է շեմը կապել ընկերության վերջին երեք տարվա շրջանառության կամ վճարած հարկերի հետ (օր.՝ 10%)։
 2. Կալանքի չարաշահումը․ տնտեսվարողների նկատմամբ կալանավորման գործիքը հաճախ օգտագործվում է ճնշման նպատակով։ Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել երաշխիքներ՝ բացառելու համար այդ պրակտիկան։
 3. Տեխնիկական միջոցների առգրավում․ խուզարկությունների ժամանակ համակարգիչների և սարքերի առգրավումը երկար ժամանակով պարալիզացնում է բիզնեսի աշխատանքը։ Առաջարկվում է օրենսդրական լուծում՝ բացառելու նման չարաշահումները։

Միրաքյանը նշեց, որ ՊԵԿ-ի գործողությունները հաճախ վերածվում են «պետական ռեկետի», ինչի հետևանքով բիզնեսները վախենում են ներդրումներ կատարել Հայաստանում։

Մանրամասն՝ տեսանյութում։