կարևոր
403 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-12 17:15
Հասարակություն

Հերթական շինծու գործն է, որը նախաձեռնվեց ընդդիմությանը և հեղինակություն վայելող անձանց թիրախավորելու համար․ Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից առաջ նշեց, որ գործը մոտենում է ավարտին․ արդեն հինգերորդ տարին է, տեղի են ունեցել շուրջ 20-25 դատական նիստեր։ Նրա խոսքով՝ սա հերթական շինծու գործերից է, որը նախաձեռնվել է ընդդիմադիր և հեղինակություն վայելող անձանց թիրախավորելու համար։

Հարությունյանը հիշեցրեց, որ Վարդանյանը շուրջ մեկ տարի անազատության մեջ է եղել, իսկ իր դեմ հարուցված 11 գործերից մնացել է միայն սա, որը նույնպես ապացույցներից զուրկ է։ Նրա գնահատմամբ՝ գործում ներառված են անիմաստ նյութեր և վկաների անտեղյակ ցուցմունքներ, իսկ մեղադրանքները սին ու կցկտուր են։

Փաստաբանի համոզմամբ՝ դատավորների վրա մեծ ճնշումներ են գործադրվում, սակայն նրանք վստահ են արդարացման մեջ։ Նա ընդգծեց, որ նման գործերը նպատակ ունեն վախի մթնոլորտ ձևավորել և եկեղեցու, ընդդիմադիր գործիչների դեմ պայքարել։ Վերջում նա նշեց, որ իրավապահ համակարգի այն աշխատակիցները, ովքեր գիտակցաբար շինծու գործեր են պատրաստել ու անմեղ մարդկանց անազատության մեջ պահել, ներման արժանի չեն։

Մանրամասն՝ տեսանյութում։