կարևոր
508 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-12 13:42
Հասարակություն

Մեքենայիս կողային հայելիներն են գողացել, ոստիկաններին էլ չեմ դիմելու. Ագնեսա Խամոյան

Մեքենայիս կողային հայելիներն են գողացել, ոստիկաններին էլ չեմ դիմելու. Ագնեսա Խամոյան

«Չեմ պատրաստվում դիմել ոստիկանություն, որովհետև վստահ եմ, որ չի բացահայտվելու»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով այսօր իր մեքենայի կողային հայելիները գողանալու մասին։

Ագնեսա Խամոյանը կարծում է, որ, եթե իրավապահ, ուժային մարմինները զբաղվեն կոնկրետ իրենց ֆունկցիաներով՝ այսպիսի գողության դեպքեր չեն լինի։
 

«Սա համատարած բնույթ է կրում և, որ ոստիկանությունը չի կարողանում բացահայտել՝ դա փաստ է։ Ես իմ օրինակով էլ հասկացա, որ քաղաքացիներն իրականում տեսնելով, որ այլ դեպքեր չեն բացահայտվում, պարզապես խուսափում են քաշքշուկի մեջ ընկնելուց»,- պարզաբանեց Ագնեսա Խամոյանը։