|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։
Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ: