|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոխորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը այսօր կարճատև միջոցառման ընթացքում իր լիազորությունները փոխանցել է Բելգիայի դաշնային կառավարության նախկին վարչապետ Շառլ Միշելին: Այս մասին տեղեկացնում է Ռիա «Նովոստի»-ն:
Եվրոխորհրդի նոր ղեկավարը իր պաշտոնական լիազորությունների կատարմանը կանցնի դեկտեմբերի 1-ից:
Սիմվոլիկ միջոցառումը տեղի է ունեցել Բրյուսելի «Եվրոպա» շենքի դահլիճում, որտեղ անցկացվում են եվրոպական գագաթնաժողովներ և խոշոր միջազգային ֆորումներ: Ձեռքսեղմումից հետո երկու քաղաքական գործիչները գնացել են իրենց ծառայողական վայրերը՝ գործերի փոխանցման համար: