|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Արցախի շրջափակման հարցով Եվրախորհրդարանի 30 պատգամավորներ դիմել են Շառլ Միշելին և ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին:
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն։
«Իմ նախաձեռնությամբ՝ շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցով։ Մենք կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել բնակչության վիճակը մեղմելու համար»,- գրել է Լոիզոն Twitter-ի իր էջում: