|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Լինելով մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական սկզբունքների ջատագով՝ Դուք չեք երկնչել քննադատության առջև՝ հաստատակամորեն սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահին մաղթել է հաջողություն և աննկուն կամք գաղափարների և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։