|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրիական հակամարտության կարգավորմանը միտված քննարկումների շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։
«Երկուշաբթի սիրիական հակամարտության կարգավորման հարցով երաշխավոր երկրների` աստանյան ձևաչափով եռակողմ հանդիպում է պլանավորված: Հանդիպումը տեղի կունենա մայրաքաղաք Անկարայում, և նախագահը մեկնելու է այնտեղ: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ թե´ Ռոհանիի, թե´ Էրդողանի հետ»,- մանրամասնել է Պեսկովը:
Երեք երկրների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների՝ սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Անկարայի Չանքայայի պատմական ամրոցում:
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են Սիրիայի Իդլիբի շրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Սիրիայի սահմանադրական կոմիտեի ձևավորման հետ կապված հարցերը: