|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին մեկնաբանել է Իրանի հարցով հուլիսի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի արտահերթ նիստի արդյունքները:
«ԱՄՆ-ի հերթական պարտությունը, այս անգամ` գործակալության կառավարիչների խորհրդի խեղկատակության ընթացքում: ԱՄՆ-ը մեկ անգամ եւս մեկուսացվեց: Միջուկային գործարքի իրավական ամրությունը, Իրանի ակտիվ դիվանագիտությունը եւ քաղաքական ու բարոյական զինանոցը խոստումնադրուժ հավակնոտների դեմ փակում են բոլոր ելքերը»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը: