կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-30 16:03
Հասարակություն

«Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում

«Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում

Տարեմուտին, չխախտելով ավանդույթը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում, տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։

«Տավուշից մինչև Սյունիք պատգամավորներն այցելել են մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների, նրանց հրամանատարների հետ, շնորհավորել նրանց և նրանց ընտանիքների Ամանորը:

Մաղթանքները նույնն էին՝ հպարտ, պատասխանատու և անփորձանք ծառայություն, մեր սահմանների անառիկության ապահովում և մեծ երազանքների իրականացում»։