կարևոր
766 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-25 17:59
Քաղաքական

Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում. Գեղամ Մանուկյան

Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում. Գեղամ Մանուկյան

Պաշտպանության նախարարության հետ համադրումներն ավարտել եմ, պատգամավորներն արդեն գիտեն մեկնումների իրենց ուղղությունները, օրերն ու ժամերը։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները փոքրիկ խմբերով մի քանի օր լինելու են առաջնագծում, Հայրենիքի սահմանի ողջ երկայնքով։

Զորակցելու, շնորհավորելու Ամանորի գիշերն ամենապատվաբեր վայրում՝ Հայրենիքի պաշտպանության մարտական հերթապահության հենակետերում ծառայոււթյուն կատարող զինվորին։

Նրանց ենք պարտական այդ գիշեր մաղթանք հնչեցնելիս ու երազանք պահելիս։ Մեծ երազանք»։