|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տարածաշրջանում ԱՄՆ զորքերի ներկայությունն ի սկզբանե սխալ էր: Նրանց ներկայությունը տարածաշրջանում հավելյալ լարվածության եւ անկայունության պատճառ է դարձել: ԻՌՆԱ-յի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին՝ պատասխանելով լրագրողների՝ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին հարցին:
«ԱՄՆ զորքերի ներկայությունը տարածաշրջանում չտրամաբանված քայլ էր: Վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը տարածաշրջանում հավելյալ լարվածությունից ու անկայունությունից բացի, այլ արդյունք չի ունեցել»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը: