|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է բաց լինել Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու համար։ Այդ մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կաջակցի Իրանի դեմ նոր հարվածներին, եթե այն փորձի շարունակել իր հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումը։
«Իրանը շարունակում է բաց մնալ փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա հիմնված համաձայնագրի կնքման համար» - հայտնել է Արաղչին։
Իրանի արտգործախարարը կոչ է արել Դոնալդ Թրամփին փնտրել ճգնաժամի դիվանագիտական լուծում։ Արաղչին նաև նշել է Իրանի և Միացյալ Նահանգների ընկերների աննախադեպ պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և ապահովելու բանակցությունների արդյունքների իրականացումը։