|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանը չի ընդունում կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների փոփոխությունները. այս մասին երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Թուրքիա պաշտոնական այցի շրջանակներում թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը. հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Այցի ընթացքում Աբդոլլահյանը հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ում հետ քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Կողմերը կարևորել են 3+3 ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան) հանդիպումները, որոնք ստեղծված են Կովկասի խնդիրները լուծելու համար։