|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության այսօրվա նիստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ երկիրը բաց է երկխոսության համար, սակայն երբեւէ չի հանդուրժելու ճնշում ու պարտադրանք. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին եւ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին` նա նշել է, որ ԱՄՆ-ն այսօր Իրանի ժողովրդին տնտեսական, քարոզչական եւ հոգեբանական պատերազմ է պարտադրել, որը ,բնականաբար, իր բացասական հետեւանքներն է ունեցել հասարակության վրա:
«Սակայն ժողովուրդը չի կամենում հանձնվել եւ հաստատակամորեն պաշտպանելու է իր արժանապատվությունն ու անկախությունը»,- ասել է Ռոհանին՝ հավելելով. «Իհարկե, եթե որեւէ մեկը ցանկանա փոխադարձ հարգանքի, արժանապատվության եւ միջազգային օրենքների սահմաններում որոշակի թեմայի շուրջ երկխոսել մեզ հետ, մենք բաց ենք լինելու երկխոսության համար»: