|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր կառավարության նիստում առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ներկայացրեց դեղատոմսերի ձևերը, դեղատոսմեր գրելու, էլեկտրոնային եղանակով դեղեր բաց թողելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը մասնակի կասեցնելու մասին հարցը:
«Խոսքը վերաբերում է մարտի 1-ից ուժի մեջ մտած որոշմանը, որով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա դեղեր, պարտադիր պահանջ էր սահմանվում: Ոսումնասիրելով ստեղծված վիճակը` առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց սահմանել, որի հիմքում կդրվի դեղերի ռիսկայնության աստիճանը: Այսինքն` առավել ռիսկային` հոգեմետ և հակաբիոտիկ դեղերը դեղատոմսով բաց կթողնվեն մարտի 1-ից: Հաջորդ փուլում` հուլիսի 1-ից, պարտադիր պահանջ կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա և արդեն հոկտեմբերի 1-ից` դեղերի ամբողջ ցանկի վրա»,- ասաց Սամվել Մարգարյանը:
Վարչապետը հանձնարարեց ուշադիր լինել, քանի որ կա տեղեկություն, որ դեղատոմսերը դեղատների դիմաց են գրում ու բաժանում: