|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․
«Հիմնադրամի գործունեությունն իրականացնող մարմիններից մեկը Հոգաբարձուների խորհուրդն է, որը հանդիսանում է հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը։
Օրենքով հստակ սահմանված է, որ Հոգաբարձուների խորհրդի անդամներն ընտրվում են մրցութային կարգով՝ Վարչապետի, լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների ոլորտների պետական կառավարման լիազոր մարմինների ղեկավարներից, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից, ինչպես նաև լիազոր մարմնի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտում առնվազն հինգ տարվա գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովի կողմից։
Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներով ընտրված անձանց տվյալները ներկայացնում է Վարչապետին՝ Հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու համար։
Օրենքը նաև պահանջում է, որ Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է ընտրվել միայն այն թեկնածուն, ով ունի առողջապահության կառավարման կամ ֆինանսների ոլորտում առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, վայելում է հանրային հարգանք և ունի անբասիր գործարար համբավ։
Սակայն 30․12․2025 թվականին, օրենքի այս բոլոր պահանջները պարզապես անտեսելով, հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի կազմը։
Առանց իրական մրցույթի, առանց թափանցիկության, առանց օրենքի տրամաբանության։
Հ․Գ․ Չագուչն ու ուրաքը իրենց ձեռքում է՝ ինչ ուզեն, կանեն։
Իսկ դու՝ վճարի, իմ հպարտ քաղաքացի…»։