|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգային երեք հարցով։
ԵՊՀ լրատվական բաժնից հայտնում են, որ նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։
Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։