|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դարձյալ նախագահ չունի: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` այս տարվա օգոստոսին վերընտրված նախագահ Գեւորգ Մուրադյանն ազատման դիմում է գրել եւ ներկայացրել ՀՀ կառավարություն։ Գ. Մուրադյանի դիմումն արդեն մակագրվել է։
Մեր տեղեկություններով, հրաժարականի պատճառն այն է, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը վիճարկում է Գ. Մուրադյանի նշանակման օրինականությունը։ Հասկանալով, որ դատարանով իր լիազորությունները դադարեցվելու են, Մուրադյանն առաջ է ընկել եւ ինքն է դիմում գրել։
Մենք կապ հաստատեցինք Գեւորգ Մուրադյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը՝ ասաց, որ դիմում գրել է. «Լուրը ճիշտ ա, ամսի 16-ից թե 15-ից դիմումը գրված ա, բայց չեմ ուզում մեկնաբանել»:
Ինչ վերաբերում է Մենուա Սողոմոնյանի կողմից դատարանում վիճարկմանը, Մուրադյանն ասաց, որ ինքը Մ. Սողոմոնյանի հետ կապ չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում