|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը հանձնարարել է չեղարկել «Հրապարակ» (Hraparak Oratert) օրաթերթի առաքումը ԵՊՀ։
Գեղամ Գևորգյանը փաստացի տարանջատում է մտցնում հայաստանյան մամուլի ոլորտում և հավասար պայմաններում տեղեկատվություն ստանալու և փոխանցելու հնարավորությունից զրկում ԵՊՀ աշխատակազմին, ուսանողներին և «Հրապարակ» օրաթերթին։
Սա խոսքի և ինֆորմացիայի տարածման դեմ ուղղված քայլ է, որի հիմքով պետք է պարզաբանում տրվի և վերականգնվի «Հրապարակ» օրաթերթի մատակարարումը բուհ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կոչ ենք անում հետևողական լինել և իր ենթակայության տակ գտնվող կրթական հաստատության ղեկավարին զգուշացնել զերծ մնալ երկակի ստանդարտների կիրառումից։