|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մայիսի 20-ին բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի աջակիցները, որոնք սոցիալական հեռավարության կանոնները պահելով, հավաքվել էին՝ ի սատարում Արթուր Դանիելյանի։
Իշխանության նման դրսևորումները վկայում եմ այն մասին, որ միայն այլախոհներն ու այլ կարծիք ունեցողներն են հետապնդվում և բերման ենթարկվում։ Իշխանությանը սատարող որևէ ուժ երբևէ` բռնության կոչերից հետո անգամ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։
Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը ՀՀ֊ում այլևս հետապնդվում է իշխանության կողմից։
Իշխանությունները գործող արտակարգ դրությունն օգտագործում են հօգուտ իրենց և դրանով փորձում արգելել հանրահավաքները։ Փաստացի, Հայաստանում արտակարգ դրություն և այլ սահմանափակումներ չկան, իսկ սահմանափակումները բացառապես քաղաքական են այս պահին և իշխանության համար հարմար գործիք են»։