Միասին կարող ենք
կարևոր
814 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-16 12:35
Հասարակություն

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ներկայացնում է Հոգաբարձուների խորհրդի և գործադիր վարչության նոր կազմը

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ներկայացնում է Հոգաբարձուների խորհրդի և գործադիր վարչության նոր կազմը

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) ներկայացնում է Հոգաբարձուների խորհրդի և գործադիր վարչության նոր կազմը։ Այս մասին տեղեկանում ենք Ջավախքին աջակցություն հիմնադրամ էջից։

Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Դավիթ Մկոյանը, իսկ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Էմիլյա Լալազարյանը։

Բարձր գնահատելով անցած տարիների ներդրված ջանքերն ու արձանագրված հաջողությունները՝ նոր ձևավորված կազմը ստանձնում է հիմնադրամի առաքելությունը շարունակելու և զարգացնելու հանձնառությունը՝ նպատակ ունենալով ապահովել ՋԱՀ-ի ռազմավարական առաջնահերթությունների հետևողական և համակարգված իրականացումը։

Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են՝

Դավիթ Մկոյան-Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն

Վաղարշակ Փիլոսյան - Բժիշկ

Արմեն Մկոյան - «Էլիտ Գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր նախագահ

Հովհաննես Մութաֆյան - «ԱՇՆ ՓՐՈՋԵՔՏ» ընկերության հիմնադիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Սերգեյ Վանցյան - Ավիատոր, «Հայք Ավիա» ավիաընկերության հիմնադիր

Հովհաննես Հովհաննիսյան - Երևանի շոկոլադի գործարանի տնօրեն

Պարույր Պալյյան - «Էլիտ փրոջեքթ Գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն

Կարեն Գոմկցյան - «Արմսթոն» ընկերության հիմնադիր

Գրիգոր Տաշչյան- «Ռեկոմ պլյուս» ընկերության հիմնադիր

Արմեն Ադամյան - «Էստերոքս» ընկերության հիմնադիր-տնօրեն

Դավիթ Խումարյան - «Գործարար Ալիք FM106.5» ռադիոյի հիմնադիր-տնօրեն

Արթուր Մանուկյան - «Մեգա Դենտ» կլինիկայի հիմնադիր տնօրեն

Գևորգ Թառլամազյան - «Ասեթս» ընկերության հիմնադիր-տնօրեն