|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրանի ԱԳ Նախարարի Վենեսուելա այցի կապակցությամբ թվիթերյան գրառումը:
«Իրանի ԱԳ Նախարարը Վենեսուելա է այցելել՝ մասնակցելու Չմիավորված երկրների շարժման ԱԳ Նախարարների նիստին: ԱՄՆ պաշտոնյաները, սակայն, ցանկացած առիթ օգտագործում են հակաքարոզչության եւ իրականությունը խեղաթյուրելու համար»,- ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով Զարիֆի այցին Վենեսուելա, Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, թե դա հավելյալ ապացույց է, որը վկայում է Իրանի ապակայունացող գործողությունների ընդլայնման մասին: