|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Իսլամական հեղափոխության պահակազորին «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին` Բահրեյնի եւ Սաուդյան Արաբիայի պաշտոնական դիրքորոշումները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Այս երկրների դիրքորոշումը փաստում է, որ նրանք չեն գիտակցում, թե ԱՄՆ-ի ռազմավարական սխալ որոշումն ու արկածախնդրությունն ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հավելելով. «Այս երկրները չեն կարող, նման անհեթեթ որոշումների թիկունքում թաքնվելով, միջազգային հանրության ուշադրությունը շեղել տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով ահաբեկչության տարածման գործում իրենց ունեցած դերակատարությունից»:
Նշենք, որ նախօրեին պաշտոնական Ռիադն ու Մանաման ողջունել էին Իսլամական հեղափոխության պահակազորի մասին Սպիտակ տան որոշումը: