|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ից գնված զենքը Եմենում վաճառում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Ըստ թուրքական sabah.com.tr կայքի` այդ լուրը հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը Եմենում պատրաստված ռեպորտաժում:
Հարկ է նշել, որ դեռևս օգոստոս ամսին ամերիկյան մեկ այլ լրատվական գործակալության` Associated Press -ի կողմից կրկին Եմենում ռեպորտաժ պատրաստելիս ևս պարզվել էր, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարության տակ գտնվող կոալիցիոն ուժերն ամերիկյան զենքը վաճառում են «Ալ Քաիդա»-ի գրոհայիններին: