|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել նավթի վաճառքի դոլարային հաշվարկներից, եթե Վաշինգտոնն ընդունի NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) օրենքը: Այն Միացյալ Նահանգների կառավարությանը հնարավորություն կտա դատարաններում հակամենաշնորհային հայցեր հարուցելու OPEC անդամ երկրների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկում են այս հարցը` հավելելով, որ այն բանի հավանականությունը, որ փաստաթուղթը կընդունվի և ուժի մեջ կմտնի, այնքան էլ մեծ չէ:
