|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում տեղի ունեցավ նորընտիր վարչության առաջին նիստը: ՔՊ վարչության նախագահի պաշտոնում 0 դեմ, 1 ձեռնպահ քվեներով Սուրեն Պապիկյանը ընտրվեց վարչության նախագահ: Այդ պաշտոնում առաջադրվել են Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի թեկնածությունները, սակայն նրանք ինքնաբացարկ են հայտնել:Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ նման քվե: ՔՊ վարչության նախկին նախագահը Սասուն Միքայելյանն էր, ով այս անգամ չի ընդգրկվել վարչության նոր կազմում: Նրա լիազորությունները կասեցվեցին, երբ նա դարձավ ԵԿՄ վարչության նախագահ: Սուրեն Պապիկյանը ձեռնպահ մնաց մեկնաբանությունից, թե ինչու Սասուն Միքայելյանը չի ընդգրկվել վարչության նոր կազմում: